«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասերով լիցենզիա տրամադրելու և ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 79 Ա
 26.05.2020

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նոր դասերով լիցենզիա տրամադրելու և ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք  ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության   ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 33-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (13.05.2020 թ. թիվ 22 արձանագրություն) եզրակացությունը և քննարկելով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության՝ 08.05.2020 թ. և 13.05.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը տրամադրել նոր՝ «օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
  2. «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը տրամադրել նոր՝ «օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
  3. Վերաձևակերպել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0002 (0043) լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դասերով լիցենզիաների տրամադրման հետ:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 27, ք. Երևան