«ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ռիվիերա կապիտալ Արմենիա ֆոնդ 1» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 69 Ա
 08.05.2020

«ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ռիվիերա կապիտալ Արմենիա ֆոնդ 1» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.05.2020 թ. արձանագրություն թիվ 21) և քննարկելով «ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴ 1» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2020 թվականի  ապրիլի 28-ին, մայիսի 07-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է․

  1. Գրանցել «ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՌԻՎԻԵՐԱ ԿԱՊԻՏԱԼ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴ 1» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. մայիսի 12, ք. Երևան