«Սարգիս և Նանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 068 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 51 Ա
 10.04.2020

«Սարգիս և Նանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 068 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի   Հանրապետության  կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում    գրավատնային   գործունեության  լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության   հանձնաժողովի    եզրակացությունը (2020 թվականի ապրիլի 8-ի թիվ 17 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՆԱՆԱ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 01.04.2020 թ. և 06.04.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է․

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՆԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց 11 շ. Խանութ» հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 068 լիցենզիան (տրված՝ 15.04.2004 թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Սահմանել, որ`  

  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
  • «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՆԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՆԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. ապրիլի 10, ք. Երևան