«ԳԱ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43 Ա
17.03.2020
«ԳԱ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի մարտի 16-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով «ԳԱ ԳՈՌ» ՍՊԸ-ի՝ 12.03.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Կասեցնել «ԳԱ ԳՈՌ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ (հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց 31/4) արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2020 թ. մարտի 17, ք. Երևան