«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 36 Ա
 06.03.2020

«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի մարտի 4-ի թիվ 9  արձանագրություն) և հաշվի առնելով «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 06.02.2020թ., 17.02.2020թ. և 25.02.2020թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման հետ (հասցեներ՝ ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան, Բլբուլյան փ. 73 տարածք և ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան, Բլբուլյան փ. 73 շենք, 82 բնակարան)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուր

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 332 (տրված՝ 12.2018թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. մարտի 10, ք. Երևան