«ԱՅԹԻԷՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 35 Ա
 28.02.2020

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250 Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը  (2020  թվականի փետրվարի 26-ի թիվ 8 արձանագրություն) և «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 19.12.2019 թ., 30.12.2019 թ., 22.01.2020 թ., 14.02.2020 թ. և 24.02.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է․

  1. Տրամադրել «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2020 թ. մարտի 4, ք. Երևան