«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 34 Ա
 28.02.2020

«ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ  օրենքի  2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.11.2016 թ. թիվ 194 Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.02.2020 թ. թիվ 8 արձանագրություն) և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 13.02.2020 թ. և 20.02.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է․

  1. Գրանցել «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԱՆԴԶ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2020 թ. մարտի 4, ք. Երևան