Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 32 Ա
 28.02.2020

Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի փետրվարի 26-ի թիվ 8 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Գագիկ Ջնդոյանի 01.02.2020 թ., 11.02.2020 թ., 12.02.2020 թ. և 18.02.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան` կապված գործունեության վայրի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2020 թ. մարտի 4, ք. Երևան