Ա/Ձ Արթուր Քոչինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 572 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31 Ա
 28.02.2020

Ա/Ձ Արթուր Քոչինյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 572 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Արթուր Քոչինյանի 17.02.2020 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.02.2020 թ. թիվ 8 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Արթուր Քոչինյանին տրամադրված թիվ 572 լիցենզիան՝ կապված անձնագրի տվյալների փոփոխության հետ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2020 թ. մարտի 4, ք. Երևան