«Լիմիդա» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 748 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 28 Ա
28.02.2020
«Լիմիդա» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 748 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.02.2020 թ. թիվ 7 արձանագրություն) եզրակացությունը և քննարկելով «ԼԻՄԻԴԱ» ՍՊԸ 12.02.2020 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
- Ուժը կորցրած ճանաչել «ԼԻՄԻԴԱ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 748 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2020 թ. մարտի 4, ք. Երևան