Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19 Ա
 14.02.2020

Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանի՝ 23.01.2020 թ. և 11.02.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան` կապված գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցեն է՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարենցի փողոց 8/6 առևտրի և սպասարկման օբյեկտ):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. փետրվարի 20, ք. Երևան