«ԲՅՈՒՐԵՂ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 17 Ա
14.02.2020
«ԲՅՈՒՐԵՂ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «ԲՅՈՒՐԵՂ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 30.12.2019թ., 17.01.2020թ., 29.01.2020թ., 10.02.2020թ. և 11.02.2020թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել «ԲՅՈՒՐԵՂ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.01.2020թ. թիվ 6 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
- «ԲՅՈՒՐԵՂ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Զ. Անդրանիկի փողոց 1/8, 1/8/1 և 27/87 հասցեներում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2020 թ. փետրվարի 20, ք. Երևան