«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 16 Ա
 14.02.2020

«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (12.02.2020 թ. թիվ 6 արձանագրություն) եզրակացությունը և քննարկելով «ԷՄԶԱ    ՔՈՄՓԱՆԻ»   ՍՊԸ-ի  30.12.2019 թ., 03.02.2020 թ., 05.02.2020 թ., 07.02.2020 թ. և 10.02.2020 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերսկսել «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի   առուվաճառքի   լիցենզիա  ստանալու դիմումի քննության՝ ՀՀ կենտրոնական  բանկի խորհրդի 17.01.2020 թ. թիվ 5 Ա որոշմամբ կասեցված 30-օրյա ժամկետը:
  2. «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` «ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ. Շերամի փողոց 111/6» հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. փետրվարի 20, ք. Երևան