«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային, պահպանողական (կոնսերվատիվ) և հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդերի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 15 Ա
 14.02.2020

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 2020 թվականի հունվարի 17-ի, 2020 թվականի փետրվարի 12-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  2. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  3. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. փետրվարի 20, ք. Երևան