«Փրայմ ինվեսթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 14 Ա
 14.02.2020

«Փրայմ ինվեսթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.02.2020 թ. թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ կողմից «Փրայմ Ինվեսթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 26.12.2019 թ., 13.01.2020 թ., 03.02.2020 թ. և 10.02.2020 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «Փրայմ Ինվեսթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2020 թ. փետրվարի 20, ք. Երևան