«ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0006 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 9 Ա
 17.01.2020

«ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0006 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, 41-րդ հոդվածը և 87-րդ հոդվածի 2-րդ մասը,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունվարի 15-ի թիվ 02 արձանագրություն), «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ի և «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ-ի՝ 09.01.2020թ. համատեղ միջնորդագիրը,

նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 17.01.2020թ. թիվ 1/20Ա որոշումը, միացման ձևով վերակազմակերպման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության («ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ) կանոնադրության՝ 17.01.2020թ. գրանցման փաստը և ներդրումային ընկերությունների գրանցման մատյանում միացող ներդրումային ընկերության գործունեության դադարման վերաբերյալ կատարված գրառումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1.  Ուժը կորցրած ճանաչել «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ-ի՝ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0006 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Ներսես Երիցյան

2020 թ. հունվարի 17, ք. Երևան