«ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 818 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 8 Ա
17.01.2020
«ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 818 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով «ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ի 27.12.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 818 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2020 թ. հունվարի 17, ք. Երևան