«ՏՈՒՆԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 749 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 7 Ա
 17.01.2020

«ՏՈՒՆԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 749 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով «ՏՈՒՆԱՌ» ՍՊԸ-ի 25.12.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել «ՏՈՒՆԱՌ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 749 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2020 թ. հունվարի 17, ք. Երևան