«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 5 Ա
 17.01.2020

«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի 30.12.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ (ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ. Շերամի փող. 111/6) արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2020 թ. հունվարի 17, ք. Երևան