Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2017. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 70Ա 
15.05.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2017. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հավանություն տալ «Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2017. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2018 թ. մայիսի 18, ք. Երևան