«ԱԼՍ էրզրումցի» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 448/7 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43 Ա
13.04.2021
«ԱԼՍ Էրզրումցի» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 448/7 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼՍ Էրզրումցի» ՍՊԸ-ն 01.04.2021թ. և 06.04.2021թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 448/7 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդություններով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2021 թվականի ապրիլի 9-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Ուժը կորցրած ճանաչել «ԱԼՍ Էրզրումցի» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 448/7 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. ապրիլի 13, ք. Երևան