«Արագ ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-3 163 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 42 Ա
 13.04.2021

«Արագ ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-3 163 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով,

հաշվի առնելով, որ «ԱՐԱԳ ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 31.03.2021թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի ապրիլի 9-ի թիվ 15 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է .

  1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՐԱԳ ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 06.07.2009 թվականի թիվ ԳԳ-Ե 163 գրավատնային գործունեության լիցենզիան:
  2. «ԱՐԱԳ ՖԻՆԱՆՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2021 թ. ապրիլի 13, ք. Երևան