«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև կնքված «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի պահառության պայմանագրերում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 34 Ա
 30.03.2021

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի միջև կնքված «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի պահառության պայմանագրերում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  Կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն 26.02.2021թ. և 17.03.2021թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի միջև կնքված «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի պահառության թիվ ՖԿԱ-1, թիվ ՖԿԱ-2, թիվ ՖԿԱ-3 պայմանագրերում կատարված փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի մարտի 26-ի թիվ 13 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է .

  1. Գրանցել 2013 թվականի նոյեմբերի 29-ին «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի միջև կնքված «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի պահառության թիվ ՖԿԱ-1, թիվ ՖԿԱ-2, թիվ ՖԿԱ-3 պայմանագրերում կատարված փոփոխությունները (համաձայն կողմերի միջև 2021 թվականի փետրվարի 16-ին կնքված «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ թիվ 1/11» համաձայնագրի):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2021 թ. ապրիլի 2, ք. Երևան