«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/10 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 30 Ա
16.03.2021
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/10 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ն 24.02.2021թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/10 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2021 թվականի մարտի 12-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Ուժը կորցրած ճանաչել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836/10 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. մարտի 16, ք. Երևան