«Էրեբունու շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 16 Ա
 16.02.2021

«Էրեբունու շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.02.2021թ. թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «Էրեբունու Շուկա» ՍՊԸ-ի 29.12.2020թ. և 20.01.2021թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

  1. «Էրեբունու Շուկա» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի փ. 17/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2021 թ. փետրվարի 18, ք. Երևան