Ա/Ձ Ալբերտ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 236 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 15 Ա
16.02.2021
Ա/Ձ Ալբերտ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 236 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի փետրվարի 12-ի թիվ 7 արձանագրություն) և հաշվի առնելով Ա/Ձ Ալբերտ Պապոյանի կողմից 26.01.2021թ. և 04․02․2021թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Ալբերտ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 236 լիցենզիան` կապված Ալբերտ Պապոյանի անձնագրի տվյալների փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. փետրվարի 18, ք. Երևան