Ա/Ձ Ջեմմա Բաղրամյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 507 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 14 Ա
16.02.2021
Ա/Ձ Ջեմմա Բաղրամյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 507 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի փետրվարի 12-ի թիվ 7 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Ջեմմա Բաղրամյանի 04.02.2021թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
- Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Ջեմմա Բաղրամյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 507 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. փետրվարի 16, ք. Երևան