«ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդ»-ի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 6 Ա
19.01.2021
«ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդ»-ի կանոնների գրանցման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021թ. հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու համար 14.12.2020թ. և 14.01.2021թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ՖՈՐՄՈՒԼԱ ՎԵՆՉՈՒՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդ»-ի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հունվարի 21, ք. Երևան