«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 5 Ա
19.01.2021
«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 13.04.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 18.12.2020թ., 30.12.2020թ. և 13.01.2021թ. ներկայացված միջնորդագրերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հունվարի 21, ք. Երևան