Ա/Ձ Հովսեփ Հարությունյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 402 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 3 Ա
 19.01.2021

Ա/Ձ Հովսեփ Հարությունյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 402 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021թ. հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Հովսեփ Հարությունյանի 28.12.2020թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է .

  1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Հովսեփ Հարությունյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 402 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2021 թ. հունվարի 19, ք. Երևան