«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գրանցման և ընկերությանը ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 235 Ա
 27.12.2022

«Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության գրանցման և ընկերությանը ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 6-րդ մասով, 55-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 02.05.2011թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի գլուխ 3-ով, հաշվի առնելով այն, որ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ»  փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձինք՝ Արտյոմ Զաքարյանը և Տիգրան Անտինյանը 12.07.2022թ., 01.08.2022թ.,  11.08.2022թ., 31.08.2022թ., 23.09.2022թ., 01.11.2022թ., 02.12.2022թ. և 16.12.2022թ. դիմել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. դեկտեմբերի 23-ի թիվ 53 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Գրանցել «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը:
  2. «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան