«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 242 Ա
27.12.2022
«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 01.09.2022 թ.-ին և 15.12.2022թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 53 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ-ի «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան