«Ադմիր» ՍՊԸ «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 232 Ա
 14.12.2022

«Ադմիր» ՍՊԸ «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով, հաշի առնելով այն, որ «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 01.12.2022թ. և 07.12.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ նաև Ֆոնդ) կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 19, ք. Երևան