«Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 231 Ա
 14.12.2022

«Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությունը 23.11.2022 թ. և 07.12.2022 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Շտիգեն Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության «Շտիգեն Վի Սի» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 19, ք. Երևան