«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման և ոչ կյանքի վերաապահովագրության լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 241 Ա
27.12.2022
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման և ոչ կյանքի վերաապահովագրության լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 213-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական Ընկերությունը 08.11.2022թ., 11.11.2022թ, 14.11.2022թ, 13.12.2022թ. 16.12.2022թ. և 18.12.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ապահովագրական գործունեության և վերաապահովագրության լիցենզիաները վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.12.2022թ. թիվ 53 արձանագրություն) ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0009 և ոչ կյանքի վերաապահովագրության ԱՊՎ թիվ 0004 լիցենզիաները՝ պայմանավորված «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հետ (լրիվ ֆիրմային անվանումը սահմանվել է «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն, կրճատը՝ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան