«ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 230 Ա
 14.12.2022

«ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ն 22.11.2022թ. և 30.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. դեկտեմբերի 9-ի թիվ 51 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. «ԷԼԵԳԱՆՏ ՌԵՍՈՐՏ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, շենք 11 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 19, ք. Երևան