«ԲԵՐՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 855 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 204 Ա
29.11.2022
«ԲԵՐՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 855 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ «ԲԵՐՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 03.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԲԵՐՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 855 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 25-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Ուժը կորցրած ճանաչել «ԲԵՐՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 855 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. նոյեմբերի 29, ք. Երևան