«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընլերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 203 Ա
 29.11.2022

«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն 07.11.2022թ.և 11.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 25-ի թիվ 49 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա, Բաբաջանյան փողոց, 59 շ. 37-38 բնակարան և Բաբաջանյան փողոց, 59/1 շենք հասցեներում գործունեություն իրականացնելու համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. դեկտեմբերի 2, ք. Երևան