Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1999 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 45Ա
 28/02/2000

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1999 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 1999 թվականի տարեկան համարին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի բաժնին՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի անգլերեն թարգմանությունը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով): 
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Նախագահ    Տ. Սարգսյան