Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 130Ա
02/05/2007
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2006 թվականի տարեկան համարին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի անգլերեն թարգմանությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի կառավարման վարչությանը՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային «Տնային էջում»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2007 թ. մայիսի 4, ք. Երևան