Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 131Ա
 22/04/2008

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ո ւ մ   է

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2007 թվականի տարեկան համարին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի ռուսերեն և անգլերեն թարգմանությունը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի կառավարման վարչությանը՝ տեղեկագրի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային «Տնային էջում»:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2008 թ. ապրիլի 28, ք. Երևան