Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 97Ա
12/04/2011
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2011 թ. ապրիլի 15, ք. Երևան