Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 113Ա
 30/04/2013

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրին (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2013 թ. մայիսի 6, ք. Երևան