Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 130Ա
20/05/2014
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրին (կցվում է):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2014 թ. մայիսի 20, ք. Երևան