Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 105 Ա
 05/05/2015

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ   է . 

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրին (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան վիճակագրական տեղեկագրի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2015 թ. մայիսի 6, ք.Երևան