Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 60Ա
26/04/2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի հրապարակումը կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. ապրիլի 28, ք.Երևան