2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 226-Ն
24.12.2018
2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2019 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. դեկտեմբերի 27, ք. Երևան