Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 198-Ն
23.11.2018
Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 17.12.2018
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- 2018 թվականի դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
- Սահմանել, որ հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011 և 2015 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
- Հաստատել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
- Հաստատել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նկարագրությունները` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 29, ք. Երևան