Տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 185-Ն
 09.11.2018

Տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 15.11.2018

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

  1. 2018 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
  2. Սահմանել, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
  3. Հաստատել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
  4. Հաստատել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նկարագրությունները` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2018 թ. նոյեմբերի 9, ք. Երևան