Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 154-Ն
17.09.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2018 թվականի հոկտեմբերի 18-ից շրջանառության մեջ դնել «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. սեպտեմբերի 19, ք. Երևան